Տոնական օրերն առողջ և անվտանգ անցկացնելու նպատակով «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը շարունակում է ներկայացնել օգտակար խորհուրդների շարք։
Շարքի երկրորդ հրապարակման շրջանակում թերապևտ Էմմա Գևորգյանի խորհուրդները կօգնեն նվազեցնել առողջական խնդիրների առաջացման ռիսկը տոնական օրերին։
- Պահպանեք դեղերի օգտագործման ռեժիմը։ Տոնական օրերը առիթ չեն բաց թողնել դեղերի կանոնավոր ընդունումը։
- Վերահսկեք զարկերակային ճնշումը և արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
- Պահպանեք քնի և հանգստի ռեժիմը։
- Մի համատեղեք դեղամիջոցները ալկոհոլի հետ։
- Խուսափեք ցուրտ պայմաններում երկարատև գտնվելուց։
- Մեքենան վարեք միայն սթափ վիճակում։
- Հաճախակի օդափոխեք փակ տարածքները։
- Խուսափեք հրավառությունների և պայթյունավտանգ նյութերի օգտագործումից, քանի որ առկա է այրվածքների և վնասվածքների բարձր ռիսկ, հատկապես երեխաների շրջանում։
- Օգտագործեք բավարար քանակի հեղուկներ։ Ջրազրկումը մեծացնում է գլխացավերի և սրտխփոցի առաջացման ռիսկը։
- Ինքնազգացողության վատացման դեպքում դիմեք բժշկի՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու նպատակով։
.png)